Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հայկ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել, իսկ դատը հետաձգվել է

Հայկ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել, իսկ դատը հետաձգվել է
07.11.2014 | 21:12

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Հայկ Կյուրեղյանի դատական առաջին նիստը:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանն ազատազրկվել էր ամիսներ առաջ, երբ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական առաջին նիստի ժամանակ օդամղիչ ատրճանակով կրակել էր՝ իր անհնազանդությունը հայտնելով նրանց նկատմամբ կայացված ապօրինի վճիռների դեմ:
Դատական նիստը հետաձգվել է փաստաբան Արա Զաքարյանի բացակայության պատճառով: Հայկ Կյուրեղյանն անտեսել է դատավոր Արմեն Բեկթաշյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» հորդորը և մնացել նստած: Նա պատճառաբանել է, որ ինքը չի ցանկանում ոտքի կանգնել ռեժիմին սպասարկող դատարանում:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ